|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի դեմքով է ներկայանալու ընտրողներին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարների հարցում է կողմնորոշվել արդեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ճիշտ է, դեռևս ոչ ֆորմալ (քանի դեռ պաշտոնապես նախընտրական շրջան չէ), բայց փաստացի ձևավորվում է նաև շտաբը, որը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հատկապես մարզերում տարվելիք աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաև շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես այս երկու անձանց նշանակելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նախ՝ Փաշինյանի ամենահին ու ամենահավատարիմ «զինակիցներից» են, և երկրորդ՝ ընդգծված բացասական վարկանիշ չունեն՝ ի տարբերություն մի շարք այլ պաշտոնյաների»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: