Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի նախագահն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Համաձայն հաղորդագրության, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործնական կողմերերը, որոնք ամրագրված են 2020 թ. Նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. Հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում:
Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, եւ իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայուն ու հանգիստ է:
Ըստ ռուսական կողմի, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները:
Անդրադարձ է եղել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում դրականորեն նշվել է երեք երկրների փոխվարչապետերի կողմից համանախագահող աշխատանքային խմբի գործունեությունը:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռուս-ադրբեջանական եւ ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հեռախոսազրույցի մասին ոչինչ չի հաղորդում։