Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2013-ին խզված թուրք-եգիպտական հարաբերությունների վերականգնումը որոշ ժամանակ կտևի, բայց ո՛չ Անկարան, ո՛չ էլ Կահիրեն որևէ նախապայման չեն առաջադրել այս հարցի վերաբերյալ․ «Անադոլու» գործակալությանը և TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Անկարան հետախուզական և արտաքին հարաբերությունների ոլորտում կապեր է պահպանում Եգիպտոսի հետ: Մենք կապեր ենք հաստատել դիվանագիտական մակարդակով»,- ասել է նա:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ ո՛չ Եգիպտոսը, ո՛չ էլ Թուրքիան մինչ օրս որևէ նախապայման չեն առաջադրել հարաբերությունների կարգավորման համար:
«Այնուամենայնիվ, կապերը խզվել էին շատ տարիներ առաջ, հետևաբար, անհնար է կարգավորել հարաբերությունները մեկ գիշերվա ընթացքում, այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Դա անելու համար հարկավոր է անընդմեջ հանդիպումներ անցկացնել, սահմանել ճանապարհային քարտեզ և գործել այդ հիմքի վրա: Իհարկե, այսքան տարի անց կա նաև վստահության որոշակի խնդիր: Դա նորմալ է երկու կողմերի համար էլ»,- ասել է նախարարը:
Չավուշօղլուն նշել է, որ նախկինում բազմիցս հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ տարբեր միջազգային հարթակներում: