Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել, լսել է մեր առաջարկությունները, ասել, որ հանդիպի ԳՇ պետի և բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներին և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի՝ ըստ Yerkir.am-ի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները ներկայացրեց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ։
Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներ Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և նրան ներակայացրել շարժման առաջարկությունը և պահանջը, որ, որպես Սահամանադրության երաշխավոր, չստորագրի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը։
«Իրավական առումով բոլոր հիմքերը կան․ ԳՇ պետը ապաքաղաքական պաշտոն է և քաղաքական նպատակներով նրան աշխատանքից ազատելն ուղղակի Սահմանադրության խախտում է»,-հիմնավորեց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ունենք տարօրինակ իրավիճակ՝ դեռևս վարչապետի աթոռին նստած մի մարդ և ԶՈՒ ողջ ղեկավար կազմի հայտարարություն, որով պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Սա, ըստ նրա, նշանակում է՝ մեր երկիրը ունի լրջագույն անվտանգային սպառնալիք։
«Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ վիճակին։ Այսօր նախագահի ձեռքում է մեր երկրի ապագան»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը, փաստորեն, կոնկրետ որևէ բան չի խոստացել․ նա մինչև կիրակի ժամանակ ունի որոշում կայացնելու։
Մանրամասն՝ տեսանյութում․