կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 08:43
Հասարակություն

Պատերազմից հետո Արցախում պաշտոններից ազատվածներին հետ են բերում․ «Հրապարակ»

Պատերազմից հետո Արցախում պաշտոններից ազատվածներին հետ են բերում․ «Հրապարակ»

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Աշոտ Հակոբջանյանին նշանակել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Հակոբջանյանն Արցախի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո, երբ ներքաղաքական ճնշումը պիկի էր հասել։

Մասնավորապես, Վիտալի Բալասանյանի պահանջն էր՝ ազատվել ուժային կառույցի ղեկավարներից։ Հակոբջանյանի նկատմամբ կար հանրային դժգոհություն, ինչպես Հայաստանի ոստիկանության աշխատակիցներին էին Շուշի ուղարկել և պարտադրել առանց պատրաստվածության սահման գնալ, այնպես էլ՝ Արցախի ոստիկաններին։ Նա ներգրավված է եղել նաև ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործում՝ քրեակատարողական  հիմնարկներն Արցախում ոստիկանապետի վերահսկողության ներքո են։ Սակայն Հակոբջանյանն Արցախի նախագահի մտերիմներից է, ակտիվ է եղել նախագահական ընտրությունների քարոզարշավին։

Փաստորեն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կադրային փոխատեղումներով փորձում թոզ փչել հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր գնում է արմատական փոփոխությունների, նույնը Արայիկ Հարությունյանն է անում»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: