կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 23:45
Քաղաքական

ՀՀՇ-ի ԲՏՌները և Ֆեյսբուքում բազմած օգտատիրուհիները

ՀՀՇ-ի ԲՏՌները և Ֆեյսբուքում բազմած օգտատիրուհիները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.

«Հիշու՞մ եք, ժամանակին ՀՀՇ-ի ԲՏՌներ կային: Ետ-բալզակյան տարիքի կանայք էին, հիմնականում խորտակված երազներով ու ոչ երջանիկ կյանքով ապրած: ԲՏՌները պատրաստ էին բզկտել ցանկացած մարդու, ով կհամարձակվեր քննադատել իրենց կուռիքն՝ Լևոն Տեր Պետրոսյանին: Ընդ որում, բզկտել բառիս բուն իմաստով, դուրս գալով խոնարհ հայուհու, հնազանդ կնոջ և սիրառատ մոր դերից:
 
Անցավ համարյա երեսուն տարի: Աշխարհը փոխվեց: ԲՏՌները ձևով փոխվեցին, բայց բովանդակությամբ մնացին նույնը: Հիմա իրանք Ֆեյսբուքում են, ակտիվ օգտատերեր են.... Ես տենց հայհոյանքներ իմ համարյա հիսնամյա կյանքի ընթացքում չեմ լսել: Թոռանը գրկում նկարվել է, փողոցի խուժանից թունդ քֆռտում է: Ես ծաղրածուի գրիմի հաստությամբ շպարով կանանց մասին չեմ խոսում, այլ խոսում եմ թվացյալ տատիկի, մայիրիկի ու կնոջ մասին:
 
Բայց հիմա իրենց չեմ դիմում: Իրենց ամուսիններին ու հայրերին եմ դիմում: Արա՛, էդ կանանց էդ ինչքա՞ն եք տանջել, ճնշել, նվաստացրել, որ իրենց ողջ կյանքի ընթացքում կուտակած մաղձն ու ատելությունն անծանոթների վրա են թափում: Էդ ինչքա՞ն են ձեզ հետ իրենց դժբախտ զգում, որ իրենց սրտի տղամարդը նիկոլն է դարձել, իրենց հույսն ու ապավենը դա է, ում փորձում են սիրել, քանի որ ձեզ երբեք չեն կարողացել սիրել, ում համար 60-ն անց տատիկն ու 40-ն անց մայրը ու անհայտ տարիքի ու կարգավիճակի կինը կարող են այդքա՜ն այլանդակ հայհոյել: Թողեն, օջախից կխոսեք....»: