կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 12:22
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հնարավոր դավաճանության առնչությամբ Դատախազության և ՀՔԾ-ի անգործության գործով հաջորդ նիստը՝ փետրվարի 26-ին

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ, դատավորը հաջորդ նիստը նշանակեց փետրվարի 26-ին, թեև այնքան ակնհայտ են փաստերը, որ դատարանը հիմա կարող էր գնալ խորհրդակցական սենյակ և հրապարակեր որոշումը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր նորքի նստավայրի առջև, որտեղ քննում են Փաշինյանի հնարավոր դավաճանության առնչությամբ ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ՝ 100-ից ավելի փաստաբանների բողոքը։

«Ամբողջ հարցն այն է, որ փաստարկները, որոնք բերվում էին Դատախազության կողմից, ըստ էության, օրենքի վրա հղումներ էին՝ ոչ ավելին։ Տեսեք, դատախազը վկայակոչում էր Քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածը, որն ասում է՝ եթե նույն քրեական գործի շրջանակներում նույն անձի հանցագործության վերաբերյալ կա այլ տեղեկատվություն, ապա կարելի է միավորել։ Փաստաբանները շատ հստակ ներկայացրին՝ եթե խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ապա դա կարող է այդ շրջանակում դիտարկվել, բայց, նկատի առնելով, որ մենք խոսում ենք քրեական հանցագործության հաղորդման մասին, շատ ավելի պարզ մեխանիզմ կա դրա համար և օրենսգիրքը նախատեսել է՝ հարուցիր քրեական գործ, և եթե կան նույնանման հատկանիշներ, միավորիր գործերն իրար։ Դատախազությունը փորձեց խուսափել այս ճանապարհից, բայց շատ ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ օրենքի ուղիղ պահանջ է։ Եվ սա ունի չափազանց կարևոր նախադեպային նշանակություն, որովհետև բազմաթիվ հաղորդումներ կան քրեական գործեր հարուցելու ուղղությամբ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և այն երևույթների առնչությամբ, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պարտությանը, և դրանցում կան քրեական օրենսգրքով դատապարտելի բազմաթիվ արարքներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ Մինասյանը նշել էր, որ Դատախազությունը նոր տարբերակ է հորինել՝ Փաշինյանի դավաճանության մասին գործերը աղբարկղը նետելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում․