Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
33 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 12-ին Արցախյան ազգային ազատագրական շարժումը մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Հադրութի հանդիպումը վերածվեց հանրահավաքի։
Միաժամանակ նախօրեին՝ 1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։
Հասարակությունը պաստառներով քայլում էր փողոցներով՝ վանկարկելով «Մի-ա-ցում, մի-ա-ցում, մի- ա- ցում»: Կարճ ժամկետում հանրահավաքների ալիքը շրջաններից հասավ մայրաքաղաք Ստեփանակերտ: Փետրվարի 13-ին ԼՂԻՄ-ում ընդհատակյա խմբերը, որոնք ստորագրահավաք էին կազմակերպել Ղարաբաղը Հայաստանին միավորելու միջնորդությամբ Մոսկվային դիմելու համար, առաջին խոշոր հանրահավաքն են անցկացնում Ստեփանակերտի այսօրվա կենտրոնական հրապարակում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը։ Հանրահավաքին մասնակցում է շուրջ 8000 մարդ։
yerkirmedia.am