կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 15:07
Հասարակություն

Հիմա ոչ մեկին ոչինչ չեմ հորդորում․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվելիք գումարների մասին

Հիմա ոչ մեկին ոչինչ չեմ հորդորում․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվելիք գումարների մասին

Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքին դրսից տասնյակ միլիոնավոր դրամների աջակցություն է ուղարկվել, որը հերոսի ընտանիքը կոչ է արել փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, նշելով, որ դա եղել է այն օրերին, երբ կոչ արեց տղայի ծաղկեպսակների գումարն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ։

«Բացի այդ՝ եղել են մարդիկ, որոնք անձամբ ուղարկել են ինձ, որից փորձել եմ օգնել ընտանիքների։ Վիրավոր զինվորների հետ կապված հարցեր են եղել, փորձել եմ օգնություն ցուցաբերել՝ որեւէ մեկին չասելով, լուռ»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է, որ հիմնադրամին փոխանցված գումարները ծառայել են զինվորներին, պատասխանց․ «Վստահ․․․ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Իմ ընտանիքին, որպես աջակցություն, ուղարկված գումարներով հնարավորինս ամեն բան արել եմ։ Հիմա ոչ մեկին ոչինչ չեմ հորդորում։ Հիմա լուրջ նախագծի վրա եմ կենտրոնացել։ Ուզում եմ ստեղծել մի հարթակ, որտեղ կկենտրոնանան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատները։ Ես՝ որպես մարդ, իրավունք չունեմ դադարելու ապրել։ Իմ ապրելով՝ ապրեցնում եմ զոհվածների հիշատակը եւ պարտավորված եմ դա անել։ եՈչ թե հիմնադրամ է, հասարակական կազմակերպություն, այլ մարդիկ են, որոնք ուզում են իմ միջոցով կապ ստեղծել զոհվածների ծնողների հետ՝ օգնություն ցուցաբերելու համար։ Ամեն ինչ կարվի ոչ թե իմ միջոցով, այլ օնլայն ձեւաչափով»։

Հարցին՝ դադարե՞լ են վստահել համահայկական հիմնադրամին, արձագանքեց՝ կարծում է՝ այո։ «Ես պարզապես չեմ ուզում իմ պատասխանները քաղաքականացնեն»,- հավելեց Արտակ Հովհաննիսյանը։

Լիանա Սարգսյան