Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք պետք է ուրախանաք, որ այսօր ունեք այսպիսի նախարար, որը գնում է հանդիպումների՝ խնդիր լուծելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը եկել էր ԱԺ՝ Քոչարյանի հետ հանդիպելու։
Հարցին՝ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաճախ չէ՞ր գալիս, Քոչարյանն ասաց, որ գալիս էր, սակայն հանդիպման որակն այսպիսին չէր. «Տոնոյանն էլ էր հաճախ գալիս։ Համոզված եմ՝ ոչ այդ որակի հանդիպումներ էր, այն, ինչ իրականացնում է այսօրվա նախարարը։ Մեր այսօրվա նախարարը կրում է այնպիսի ուսադիրներ, որը պարունակում է ռազմական բաղադրիչը։ Նա Սոցապ նախարար չի, Պաշտպանության նախարարին չի կարելի խանգարել։ Մի շարք օրենքներ, որոնց դրա աշխատում ենք, որոնց վերաբերյալ լինում են նախարարի հետ հանդիպումներ։ Մենք լուծելիք խնդիրներ ունենք։ Հետպատերազմյան շրջանում բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, դրանք և՛ օրենսդրական են, և՛ գործադիրի հետ կապված խնդիրներ են, և՛ բանակի համալրման հետ կապված խնդիրներն են։ Համալրումը միայն նախարարության խնդիրը չի։ Ամեն մեկն իր ներգրավվածության մասով անելիք ունի։ Ընդ որում, արմատախիլ անելով բոլոր այն անտարբության դրսևորումները, որոնք տարիներ շարունակ մեզ ուղեկցել են»։
Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի երեկվա այն հայտարարությանը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած 2 համաձայնագրերից բացի կա նաև պայմանավորվածություն՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչի մասին եք ասում, չեմ տիրապետում»։
Լրագրողը հիշեցրեց նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի աղմկահարույց հայտարարությանը՝ երրորդ համաձայնագրի վերաբերյալ, Քոչարյանն ասաց. «Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը։ Ամեն մի խոսքը վաղն օգտագործվելու է մեր երկրի դեմ։ Հրանտ Բագրատյանի համար մեկ վտանգավոր խոսքը՝ Պաշտպանության բանակ գոյություն չի ունեցել»։
Լրագրողի դիտարկմանը, թե իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ պնդում է՝ 30 տարի Հայաստանը բանակ չի ունեցել, Քոչարյանը արձագանքեց. «Ձեր հարցերն Անուշ Բեղլոյանին տվեք: Եթե մենք 30 տարի բանակ չունենայինք, ապա Արցախյան առաջին պատերազմը, երևի, Մարսից են եկել, հաղթել: Ես՝ ինքս էլ գնդապետի իմ առաջին կոչումը ստացել եմ բանակում, հունվարի 28-ին»:
Անդրադառնալով այսօր զինվորների մեկի ազգականի այն հայտարարությանը, թե Փաշինյանը տղերքին զոհվելու է ուղարկել, որ իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետ բերի՝ պատգամավորը նշեց, որ համապատասխան կառույցներն այդ հայտարարությունը կընդունեն և գործողություններ կիրականացնեն, այդ տեղեկության իրական լինելը պարզելու համար:
Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի թույլտվությամբ ԶԼՄ-ների՝ Սյունիքի մարզում լուաբանումներ իրականացնելուն՝ Քոչարյանն ասաց. «Ինչո՞ւ այդ հարցն ԱԱԾ-ի ղեկավարին չեք տալիս։ Կարծում եմ՝ լուսաբանման մեջ կան խնդիրներ, որոնք չպետք է վնասեն այդ ծառայությունների հետ կապված գաղտնիությանն առնչվող որևէ դրվագի»։