|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին և գործունեությանը՝ դրանով իսկ խաթարելով նրա միասնությունը:
«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դաշինքի արտգործնախարարների հանդիպման ժամանակ շեշտել է, որ Թուրքիան դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին և գործունեությանը, դրանով իսկ խաթարում է նրա միասնությունը. ասում են դիվանագիտական աղբյուրները: Մասնավորապես, ըստ նրանց, Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում»,- հունական աղբյուրներին է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ, վկայակոչելով Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները, «ըստ նույն դիվանագիտական աղբյուրների, Պոմպեոն շեշտել է, որ պետք է վերագործարկվի դեէսկալացիայի մեխանիզմը, որը չի գործում Թուրքիայի մեղքով»: