կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 15:47
Հասարակություն

Իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել Վահան Բադասյանին

Իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել Վահան Բադասյանին
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը խիստ դատապարտում է հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ազգի դավաճանին ու թշնամուն հեռացնելու վերաբերյալ իր հայտարարությունների համար բերման ենթարկված, այնուհետև կալանավորված՝ ռազմական և քաղաքական գործիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի հանդեպ կատարված ապօրինի գործողությունները:
Անընկալելի է ստորության այն աստիճանը, թե ինչպես պատերազմը պարտված, մեր երկիրը վաճառած ու բազմաթիվ հանցագործություններ կատարած անձը կարող է ապօրինի կալանքի տակ պահել Արցախում ռազմական գործողությունների ժամանակ գլխուղեղի ծանր վիրավորում ստացած և բարդ վիրահատության ենթարկված, թշնամուն հանձնված հայրենի Հադրութում տուն և ունեցվածքը կորցրած բացառիկ հայրենասեր անձնավորությանը միայն այն բանի համար, որ վերջինս իր արդարացի բողոքի ձայնն էր բարձրացրել վերջին ժամանակներում մեր հայրենիքի շուրջ կատարված ողբերգական իրադարձությունների առնչությամբ:
ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը ողջ ԵՀՄՖ նախագահության անունից կոչ է անում՝ մեկ ժամ առաջ ազատ արձակել անօրինական բերման ենթարկված Վահան Բադասյանին:


ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան

01.02.2021թ.