Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում՝ քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի, ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից եւ զգուշացնում վարորդներին չերթեւեկել այդ ընթացքում:
«Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսոպորտային միջոցների կուտակումներ։ Հորդորում ենք այդ վարորդներին չսպասել իրավիճակի մոտալուտ փոփոխության, քանի որ այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում՝ քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի։ Ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք հետ վերադառնալ և սպասել լրացուցիչ տեղեկությունների նշված ճանապարհահատվածի անցանելիության վերաբերյալ։
Կրկին անգամ կոչ ենք անում՝ գյուղամիջյան ճանապարհներով դուրս չգալ այդ հատված և չստեղծել լրացուցիչ դժվարություններ։
Տեղեկացնենք նաև, որ ԱԻՆ, տարածքային ինքնակառավարման մարմինների, ճանապարհային ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա»։