|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանից Գորիս տանող միջպետական ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ:
Մաշված անվադողերի պատճառով ճանապարհին կանգնած են 5-6 տրանսպորտային միջոցներ, որոնք չեն խոչընդոտում երթևեկությանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, որի ընթացքում կատարվում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում խիտ մառախուղ է