կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-06 11:05
Հասարակություն

Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցվել է 172 արտակարգ դեպք. ԱԻՆ

Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցվել է 172 արտակարգ դեպք. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 134 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 100 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: