|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ինչպես է ավարտվել 2020 թվականը, և որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, և որ ծրագրերն են կիսատ մնացել: Հետաքրքիր է, որ մարզպետարանների կատարողականները հիմնականում բարձր են, և թերացումներ այնքան էլ չեն արձանագրվել:
Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրում թերացում է արձանագրել միայն Սյունիքի մարզպետարանը: Այսինքն՝ Սյունիքի մարզի պարագայում այս ծրագիրն առհասարակ չի կատարվել:
2020 թվականի ընթացքում մեծ թերացումներ են արձանագրվել միջազգային ծրագրերի իրականացման հարցում: Օրինակ՝ չի կատարվել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց ֆինանսական օգնության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում» ծրագիրը, որն արժենալու էր 39 մլն դրամ, 35 տոկոսով է կատարվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, 9 տոկոսով էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը:
Նկատենք՝ բոլոր այս ծրագրերը պետք է իրականացներ կառավարության և վարչապետի աշխատակազմը, սակայն փաստացի ձախողում է եղել: Օրինակ՝ չի իրականացվել նաև «ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բավարարում» ծրագիրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: