Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակավոր կառավարությունն իր վրա վերցնելու է ամենածանր գործը և հարվածների տակ պետք է կարողանա իրականացնել իր քաղաքականությունը. հարցազրույցի ժամանակ ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ես այն գործերը, որոնք պետք է անել, կբաժանեի երեք փնջի: Առաջինը կապված է անվտանգության հետ: Մեր բանակը նորից պետք է վերականգնել, այն պետք է նոր սպառազինություններ ստանա, և այդտեղ շատ օգտակար պետք է լինի մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, հետո՝ նոր տեղակայում, որովհետև մեր սահմանները փոխվել են, արդեն նոր սահմանների պետք է տանել բանակը: Այդ նույն անվտանգության հարցի մեջ է նաև եռակողմ հայտարարության իրականացումն ու մեկնաբանությունները, որովհետև այժմ սահմանների հետ կապված հարցը մեկնաբանում և իրականացնում է միայն Ադրբեջանը»,- նշել է նա:
Հարցազրույցում Վազգեն Մանուկյանն անդրադառնում է հետևյալ հարցերին.
1. Վազգեն Մանուկյանի կարծիքը ստեղծված իրավիճակի մասին:
2. Պատրա՞ստ է արդյոք ժողովուրդը միավորվել ինչպես 1988թ.-ին:
3. Ի՞նչ խնդիրներ է լուծելու ժամանակավոր կառավարությունը:
4. Հների վերադարձի միֆը:
5. Ինչպե՞ս վերականգնել բանակը:
6. Կառավարության կառուցվածքի ի՞նչ փոփոխություններ կլինեն:
7. Սփյուռքի հետ հարաբերությունները:
8. Ինչպե՞ս կանխել արտագաղթը:
9. Քաղաքացին և նրա դերը:
10. Ապագայի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։