Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր տեղեկացրել է (կցվում է), որ պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին ևս ստացել են պարգևատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով:
Փաստորեն, COVID-19 համավարակի շարունակվող հետևանքների, տվյալ պահին արձանագրված շուրջ 6 տոկոս տնտեսական անկման և խորացող սոցիալական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորները նախորդ տարվա սեպտեմբերին ստացել են՝
- շուրջ 65 միլիոն դրամ պարգևատրում,
- 87 միլիոն դրամ աշխատավարձ,
- միասին՝ 152 միլիոն դրամի չափով վարձատրություն:
Մեկ պատգամավորի հաշվով վարձատրությունը սեպտեմբերին կազմել է 1 միլիոն 160 հազար դրամ, որը շուրջ 37 անգամ գերազանցում է անապահով մեկ ընտանիքին տրամադրվող ամսական նպաստի միջին չափը:
ԱԺ աշխատակազմի 603 աշխատողների պարգևատրումը սեպտեմբերին կազմել է շուրջ 127 միլիոն, աշխատավարձը՝ 169 միլիոն, իսկ ամբողջական վարձատրությունը՝ 296 միլիոն դրամ:
Այսպիսով՝, 2020 թ. սեպտեմբերին ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ստացել են 192 միլիոն դրամի չափով (շուրջ 400.000 դոլար) պարգևատրում:
Ընդ որում, 2020 թ. պետական բյուջեով ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատավարձերի ու պարգևատրումների համար նախատեսված էր շուրջ 4 միլիարդ, միայն պարգևատրումների համար՝ շուրջ 900 միլիոն դրամ: