|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հունվարի 8-ին ՀՀ և ԱՀ ԱԱԾ ղեկավարությունը հանդիպել է Հայաստանի և Նախիջևանի սահմանին՝ Երասխ գյուղի մոտակայքում։
Ադրբեջանի ԱԱԾ–ն հայտնում է, որ հունվարի 10-ին երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարությունը հանդիպել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերում՝ հայ–ադրբեջանական շփման նոր բնագծում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային պատահարների համատեղ հետաքննությանը վերաբերող հարցեր, բարձրացվել են Արցախի և Ադրբեջանի կողմից օկուպացված (բնագրում «Ադրբեջանի ազատագրված») տարածքների անվտանգության, ինչպես նաև գերիների փոխանակման ու թաղված զինծառայողների վայրերի հաստատման հարցերը։