Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Հայտնում եմ, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից:
Հայփոստի ներկայացուցիչների եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետեւ նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երեւացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել:
Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաեւ ճարտարապետա-հատակագծային առաջադրանք եւ շինթույլտվություն:
Պետական սեփականություն հանդիսացող Հայփոստիի գլխավոր մասնաշենքի վերաբերյալ այս կամ այլ ծրագրերը հետագա քննարկման առարկա են: