Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խոյ. Համատեղ նախագծերում հաջողությունը խիստ հավանական է, հատկապես եթե ստեղծագործական մոտեցման կարիք լինի։ Դուք կարող եք խախտել ստեղծված ավանդույթները, եթե դա անհրաժեշտ է ձեր գաղափարների իրագործման համար, տհաճ անակնկալներ չեն գրանցվի։ Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմներին օգնելու համար, ստիպված կլինեք հրաժարվել ծրագրած գործերից, ուղևորություններից և զվարճանքներից։
Ցուլ. Ցանկալի չէ անձնական կյանքի հետ կապված կարևոր որոշումներ կայացնել կամ պարզել մտերիմների հետ հարաբերությունները։ Աշխարհիկ միջոցառումներին մասնակցելը դժվար թե ուրախացնի։ Համառությունը և սեփական ուժերի նկատմամբ հավատը բերում է արժանի պտուղներ մասնագիտական ասպարեզում։ Ֆինանսների հետ կապված ցանկացած ռիսկից պետք է խուսափել։
Խեցգետին. Օրը հարմար է մեծ գնումների և անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Կարելի է գնալ ռոմանտիկ ուղևորության: Եթե դեռ չեք պատրաստվում ճամփորդել, ձեր սիրելիի հետ ժամանակն անցկացնելու հետաքրքիր տարբերակ առաջարկեք: Դուք ոչինչ աչքից բաց չեք թողնում, այդ պատճառով էլ ավելի քիչ սխալներ եք գործում, քան աստղակերպի մյուս նշանները:
Առյուծ. Այսօր ստիպված եք զբաղվել այնպիսի գործերով, որոնք այնքան էլ ձեր սրտով չեն։ Հնարավոր են կոնֆլիկտներ անծանոթ մարդկանց հետ, ցանկալի չէ շուկա կամ ստադիոն գնալ, ցույցերին և այլ հասարակական-քաղաքական ակցիաներին մասնակցել։ Օրը համար է ոչ հեռավոր անցյալի հետ կապված իրադարձությունները վերլուծելու համար։ Դուք ճիշտ եզրակացություններ կանեք և չեք կրկնի սխալները։
Կույս. Այսօր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը կուրախացնեն ձեզ: Կարելի է նախաձեռնողականություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում, այն կընդունվի մեծ ուրախությամբ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի:
Կշեռք. Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք: Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ: Սակայն թույլ տված սխալներն ուղղելու ձեր անկեղծ ցանկությունը կօգնի ձեզ խուսափել կոնֆլիկտներից:
Կարիճ. Բարենպաստ օր է ցանկացած տիպի ստեղծագործական աշխատանքի համար: Նրբանկատ եղեք շրջապատի հետ: Ստացված առաջարկներն արժանի են դիտարկվելու համար, այնպես որ միանգամից մի մերժեք: Հնարավոր են մանր կորուստներ, բացառված չեն անհաջող գնումներն ու ներդրումները, սակայն ֆինանսական աղետը ձեզ չի սպառնում:
Աղեղնավոր. Լավ կլինի գործնական նախաձեռնողականություն ցուցաբերել և առաջ բերել սեփական գաղափարները. դուք աջակցություն կստանաք անգամ այն մարդկանցից, ովքեր սովարաբար հավանություն չեն տալիս ձեր ձեռնարկներին: Օրվա կեսին գործնական տեսանկյունից օգտակար ծանոթություներ հաստատելու հնարավորություն կլինի: Կարելի է զբաղվել սպորտով, բայց լավ կլինի դա անել փորձառու մարզիչի օգնությամբ:
Այծեղջյուր. Անձնական հարաբերությունների դաշտում գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, փոփոխության հնարավություն կա, եթե նախաձեռնողականություն ցուցաբերեք: Արժե լսել ներքին ձայնին. ինչ վերաբերում է սիրո, ընկերության և ընտանեկան հարցերին, այն չի սխալվի: Գործնական բնազդը հանգած է, սխալ գործելը` հեշտ, բացի դրանից դուք չեք լսում նույնիսկ ամենալավ և ուշադրության արժանի խորհուրդները:
Ջրհոս. Վատ օր չէ նաև ուղևորությունների համար, կարելի է մեծ ճամփորդություններ ձեռնարկել և գնել դրա համար անհրաժեշտ ամեն ինչ: Ձեզ կհաջողվի դրական փոփոխություններ արձանագրել անձնական կյանքում` ժամանակին նախաձեռնողականություն ցուցաբերելու և հանգամանքների բարենպաստ դասավորությունից օգտվելու շնորհիվ:
Ձկներ. Օրը պահանջում է գերուշադրություն ու լավ ռեակցիա բոլոր փոփոխությունների նկատմամբ, որոնք ապահովեն ձեզ համար ազդակներ աշխատանքային նոր ռիթմի համար: Ձեզ անհրաժեշտ են ճշմարիտ գործընկերներ, հարմարավետ աշխատանքային միջավայր` հաջողություն գրանցելու համար: Դուք եզակի հնարավորություն ունեք ազդելու ընթացիկ իրողությունների վրա: