| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահօ կնոջ՝ Ասմա Ասադի և նրա մերձավոր մի քանի հարազատների նկատմամբ: Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեքշաբթի հրապարակած գրավոր հայտարարության մեջ:
«Պետդեպարտամենտն այսօր պատժամիջոցներ է սահմանել Ասմա Ասադի՝ Բաշար Ասադի կնոջ դեմ, սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում ջանքերին խոչընդոտելու համար: Ասման, վարչախմբի շահերից ելնելով, գլխավորում էր տնտեսական և քաղաքական իշխանությունը համախմբելու ջանքերը, այդ թվում՝ իր, այսպես կոչված, բարեգործական և սոցիալական կազմակերպությունների միջոցով: Բացի այդ՝ մենք պատժամիջոցներ ենք սահմանում Ասմա Ասադի ամենամոտ հարազատների հանդեպ»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Ըստ նրա՝ սահմանափակումներ են մտցվել նաև Սիրիայի ռազմական հետախուզության ղեկավար գեներալ Քեֆահ Մուլհամի նկատմամբ: Նա նաև հիշեցրել է, որ «հինգ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է 2254 բանաձևը, որը հստակորեն նախանշում էր սիրիական հակամարտության կայուն կարգավորման միակ ճանապարհը»:
Պետդեպարտամենտի սև ցուցակում գտնվողներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ: