կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 22:01
Քաղաքական

Իշխող քաղաքական թիմը այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել. առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյան

Իշխող քաղաքական թիմը այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել. առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյան

Առողջապահության կազմակերպիչ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Գագիկ Միրիջանյանը գրում է.

«Խոսքս ուղղում եմ բուժաշտող իմ բոլոր ընկերներին:

Սիրելի բուժաշխատողներ, ինչպես գիտենք, անկախ մեր կարգավիճակից, բուժաշխատողի նախկին չի լինում:

Դիմում եմ Ձեզ, քանի որ մեզանից շատերը լավագույն տարիները, կյանքն ու առողջությունը նվիրել ենք մեր պետությանը և պետականությանը ծառայելուն, Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծմանը:

Իշխող քաղաքական թիմը այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել:

Ուստի, ինձ հետ համակարծիք բուժաշխատողներին ակնկալում եմ տեսնել հանուն Հայրենիքի փրկության շարժման բոլոր երթերին և ցույցերին, մասնավորապես գալիք երեքշաբթի օրը՝ ժամը 12:00, Հանրապետության հրապարակում:

Այժմ նախկինների ու նորերի բաժանվելու և անձնական ամբիցիաների ժամանակը չէ, քանի որ օրակարգում մեր Պետության և բոլորիս լինել ու չլինելու հարցն է:

Այսօր բլորս մեկ գերակա և առաջնային խնդիր պետք է լուծենք՝ ներկայիս վարչակազմից վայրկյան առաջ պետք է ազատվել»: