Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աղավնոյի համայնքապետ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը երեկո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ռուսական խաղաղապահների Բերձորի պատասխանատուն պահանջել է զենքերը հանձնել: Գյուղի բնակիչները պահակություն էին իրականացնում՝ ապահովելով այնտեղ ապրողների անվտանգությունը:
Անդրանիկ Չավուշյանը կոչ էր արել լրատվամիջոցներին ներկայանալ Աղավնո և արձանագրել բանակցությունների ընթացքը:
Դեկտեմբերի 18-ին կայացած ռուս խաղաղապահների ներկայացուցչի հետ բանակցություններին ներկա էին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ նախագահ Արթուր Մոսիյանը և ԿԿ անդամ Աշոտ Պետրոսյանը:
Ռուսական կողմի ներկայացուցիչը վստահեցրել է, որ անհանգստանալու բան չկա:
Բերձորում աշխատող և Աղավնոյում բնակվող Կարինե Ռասոյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք ուզում են ապրել գյուղում և վստահ լինել, որ անվտանգությունն ապահովված է:
Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ էլեկտրական հոսանքի խնդիրն արդեն լուծված է, համայնքի ղեկավարը համոզված է, որ եթե կապի և դպրոցի խնդիրն էլ լուծվի, բնակիչների մեծ մասը կվերադառնա: Այժմ համայնքում ապրում է ավելի քան 50 բնակիչներ՝ այդ թվում կանայք և երեխաներ:
Բնակիչներն ասել են, որ անվտանգության հստակ երաշխիքները կարագացնի բնակիչների վերադարձը իրենց տներ: