Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հարցս նորից կրկնեմ՝ ինչ-որ մեկը ՀՀ-ից, Արցախից, բանակցում է՞ ռուսական կողմի հետ. նկատի ունեմ պաշտոնական շրջանակներին։
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան ասելիք չունե՞ք։
Ի՞նչ է տեղի ու եղել Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում, դրանց հարակից բարձունքներում, այս պահին ի՞նչ իրադրություն է, որն է՞ այս ամենի պատճառը, արդյո՞ք պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները առաջ եկել։
Արդյո՞ք զոհեր և վիրավորներ կան, ի վերջո, ռուսական կողմի հետ ի՞նչ եք պայմանավորվել, իրենք ադրբեջանցիների հետ ի՞նչ են խոսել։
Ի՞նչ եք բերաներդ ջուր առել ու վեր ընկել, թե՞ ուզածներդ էլ դա է, որ մարդիկ ինքնուրույն գնան ու ՌԴ խաղաղապահների հրամանատարությունից պարզաբանում ստանան, բա դուք ինչի համար եք, ինչի եք ընդհանրապես ապրում։
Թե՞ թաքնված այլ նպատակ կա՝ նոր ֆորս մաժորներ կամ այլ ողբերգական ելքեր»։