|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սոթքի հանքի հետ կապված ճշգրտումները դեռ չեն ավարտվել, սակայն ընթացքը մեր օգտին չէ։ Հանքի աշխատակիցն ասաց, որ ռուսական կողմին չի հաջողվում ադրբեջանցիներին համոզել, որ հանքավայրը հայկական տարածքում է գտնվում, եւ դրա 70 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով չի կարող անցնել թշնամուն։
Թեեւ հանքի վարչական շենքը հայկական տարածքում է, սակայն ոսկու պաշարներն ադրբեջանական վերահսկողության ներքո են։ Հանքը մի քանի շաբաթ է՝ պարապուրդի է մատնված․ 950 աշխատողից 100-ն է մնալու, այն էլ՝ մի 2 տարի, որից հետո հայկական կողմի պաշարը լրիվ կսպառվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում