Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Չինաստանն իր թիկունքային տարածքներում ռազմական ճամբարներ է կառուցում փաստացի վերահսկողության գծի ողջ երկայնքով, որը ծառայում է որպես Հնդկաստանի հետ նշված սահման: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է The Times of India-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի կառավարության աղբյուրները:
«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը ռազմական ճամբարներ է կառուցում սահմանի ողջ երկայնքով՝ ռազմական բախումների ընթացքում զորքերի մարտունակությունը բարձրացնելու համար: Մեր տեղեկություններով՝ 20 նման ճամբարներում շինարարական աշխատանքներ են ընթանում՝ Լադակխի արևելքում շարունակվող ռազմական լարվածության ֆոնին»,– նշել են աղբյուրները։
Հնդկական հետախուզության համաձայն՝ Չինաստանը հիմք է ստեղծել սահմանի անմիջական հարևանությամբ «երկիր-երկինք» հրթիռների համար, ռազմական անօդաչու թռչող սարքերի և ռազմական տրանսպորտային ինքնաթիռների լրացուցիչ ջոկատներ է տեղակայել Տիբեթի Քաշգարի, Խոտանի և Լհասայի օդանավակայաններում և շարունակում է նոր վայրեր կառուցել անձնակազմի և ռազմատեխնիկական աջակցության թիկունքային կայանների համար:
Լադախի գոտում ներկայումս տեղակայված է 60,000 չինական զորք, ծանր հրետանի, հրթիռներ և տանկային գնդեր: Հնդկաստանն այս տարածաշրջանում տեղակայել է 50 հազարի հասնող երեք լեռնային ստորաբաժանում:
Նշենք, որ երկու երկրների միջև Լադակխում մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած բախումների ընթացքում երկուստեք զոհվել էր մոտ 70 զինվորական։