կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 13:31
Առանց Կատեգորիա

Որո՞նք են կորոնավիրուսի պատվաստանյութից առաջացած կողմնակի էֆեկտները

Որո՞նք են կորոնավիրուսի պատվաստանյութից առաջացած կողմնակի էֆեկտները

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութ կարող է առաջացնել տհաճ, բայց ժամանակավոր կողմնակի էֆեկտներ, որոնք վտանգ չեն ներկայացնում պացիենտի առողջության ու կյանքի համար։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը՝ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի տվյալներին հղումով։

Ըստ մասնագետների՝ ոմանց համար պատվաստումը կարող է տհաճ լինել, բայց անհրաժեշտ է կատարել մի քանի ներարկումներ, որպեսզի լիարժեք իմունիտետ ձեւավորվի։ Moderna-ի ու Pfizer-ի պատվաստանյութերը, որոնք շուրջ մեկ ամիս միջակայքով ներարկվում են երկու դեղաչափով, նրանց խոսքով, մինչև 95 տոկոսով արդյունավետ են SARS-CoV-2-ի դեմ իմունիտետ ապահովելիս։

Moderna-ի պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ առաջին դեղաչափի ներարկումից հետո դիտվող միակ տարածված կողմնակի էֆեկտը ներարկման տեղում ցավն է, որն առաջացել է պացինետների 2,7 տոկոսի մոտ։ Երկրորդ դեղաչափից հետո ամենահաճախակի լուրջ կողմնակի էֆեկտն է եղել հոգնածությունը, որից գանգատվել է մասնակիցների 9,7 տոկոսը։ Ինչ վերաբերում է արդեն ցավերին, ապա այս դեպքում մկանային ցավերին բախվել է 8,9 տոկոսը, իսկ հոդացավերին՝ 5,2 տոկոսը։ Եվս 4,5 տոկոսը հայտնել է պատվաստվելուց հետո գլխացավերի մասին։

Դեռևս չեն հրապարակվել Pfizer-ի պատվաստանյութի անվտանգության մասին մանրամասն տվյալները, բայց BioNTech ընկերության ներկայացուցիչները հայտնում են, որ պատվաստանյութը առողջությանը լուրջ վտանգ չի ներկայացնում։ Ըստ նախնական տվյալների՝ առավել հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներ են եղել հոգնածությունը եւ գլխացավերը, որոնք դիտվել են երկրորդ դեղաչափից հետո փորձարկման մասնակիցների առնվազն 4 տոկոսի մոտ։