|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Դոնբասի դեմ նոր ռազմական արշավում Ուկրաինան կարող է արմատապես փոխել իր մարտավարությունը: Ելնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի փորձից՝ Ուկրաինայի яինված ուժերը ձգտելու են օդում գերակայության հասնել, ինչը պետք է արտացոլվի ԼԴԺՀ-ի պաշտպանական ռազմավարության մեջ: Այս մասին EADaily-ին տված հարցազրույցում նշել է ռազմական թղթակից, WarGonzo նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը:
Նա նաև չբացառեց, որ Դոնբասում ռազմական գործողությունների սրումը, որի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերն արդեն ակտիվորեն պատրաստվում են՝ ռազմական տեխնիկան շփման գիծ ուղարկելով, կարող է համաժամանակեցվել Մերձդնեստրի գործընթացների հետ: Ինչպես գիտեք, վերջերս Մոլդովայի նախագահ ընտրված Մայա Սանդուն արդեն հայտարարել է, որ ձգտելու է Մերձդնեստրից դուրս բերել ռուս խաղաղապահներին: