Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ով պատերազմի օրերին Երևանից ուղարկված դեղորայք էր տարել իրենց. «Հովի՛կ, դու հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս, արկղեր կար, որ Երևանից ինձ էին ուղարկել, բժշկական պարագաներով, իր մեքենայից իջեցրեց, մեքենայի մեջ մի քանի բան մնաց, ասացի՝ բա էս ո՞ւր ես տանելու, ասաց՝ Ջաբրայիլ եմ տանելու: Ասացի՝ ի՞նչ Ջաբրայիլ, Ջաբրայիլը հանձնած ա արդեն, ասաց՝ ի՞նչ ես խոսում, Ջաբրայիլը մեր ձեռքում ա, ասեց՝ մի րոպե, զանգեց ստեղ իրա քաջատեղյակ իմքայլականներից իմացավ, որ չէ, Ջաբրայիլը մեր ձեռքում ա, ասացի՝ դե գնա, իհարկե չգնաց․․․ Հետն էլ մի հատ կասկայով, թմբլիկ մեկը կար, Արարատի մարզպետարանում էր աշխատում դրա ախպերը, վերջում փախցրեց դասալիք շան տղուն, հետը բերեց Երևան, փաստերով եմ խոսում, թող կանչեն՝ պատասխանը տամ: Երկու օր առաջ էդ դասալիք էշը այստեղ Կառավարության դիմաց կանգնած պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, իր նման մի քանի թափթփուկներով»:
Ֆեյսբուքյան իր էջում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը արձագանքելով Տարոն Տոնոյանին՝ ակամա հաստատել էր կատարվածը.
Ես հազվադեպ եմ արձագանքում իմ հասցեին ուղղված տարաբնույթ հայտարարություններին, բայց սա այն դեպքն է, որ հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել:
Այո, հոկտեմբերի 2-ին ես եղել եմ Հադրութում, մասնավորապես՝ հոսպիտալում՝ իրեն փոխանցելու x կազմակերպության հավաքագրած բժշկական պարագաներ: Մնացած սննդամթերքն ու դեղորայքը պետք է տանեի այլ հասցեով: Հոսպիտալում եղած ժամանակահատվածում իր նշած անձնավորությունը, ում ես առաջին անգամ էի հանդիպում, ճանաչել է ինձ, կապվել Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ինձ զանգահարել է և խնդրել, որպեսզի օգնեմ նրան առողջական խնդիրների հետ կապված:
Ըստ իրեն՝ պայթել էր ստամոքսի խոցը: Նկատելով տվյալ անձնավորության ծանր հոգեբանական իրավիճակը՝ որոշեցի հասցնել նրան Ստեփանակերտի հոսպիտալ: Ճանապարհին նա խնդրեց ոչ թե տանել իրեն Ստեփանակերտ, այլ Բերձոր, և արդեն Բերձորում ինձ համար անակնկալ նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ստուգվել իրեն բուժող բժիշկների մոտ: Ես խնդրեցի ցույց տալ բժշկական ուղեգիրն ու զինվորական գրքույկը, և պարզվեց, որ երկուսն էլ բացակայում էին: Այդ պահին ես նրան ասացի, որ դու դասալքության ճանապարհին ես, իջեցրի մեքենայից և հորդորեցի ներկայանալ զինվորական մարմիններին:
Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը և ես խոստանում եմ հետամուտ լինել այդ անձի հետ կապված դեպքի հետագա զարգացումների բացահայտմանը»,- գրել է Հովիկ Աղազարյանը։