Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը ստորագրելու գիշերը հարձակման ու ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Հարուցված է քրեական գործ, և հուսանք, որ դեռ կպարզվեն կատարվածի բոլոր հանգամանքները և հատկապես այն, թե ովքե՞ր, ինչպե՞ս ու ե՞րբ հայտնվեցին ԱԺ նախագահի ճանապարհին:
Մինչ այդ 168.am-ը փորձեց ճշտել, թե ինչ ընթացքում է ԱԺ խոսնակի բուժումը, որտե՞ղ է բուժվում նա, և կա՞ արդյոք փոփոխություն նրա առողջական վիճակի մեջ:
«Ես անձամ իր վիճակից տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ԱԺ նախագահի բուժման ողջ ընթացքը անձամբ նախարարի վերասկողության տակ է գտնվում»,- ասաց Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով նաև, որ չգիտի, թե որ հիվանդանցում է իր բուժումը ստանում Արարատ Միրզոյանը:
Ալինա Նիկողոսյանը նշեց նաև, որ 2 օր առաջ Արսեն Թորոսյանը «Արմենպրես» գործակալության հետ զրույցում խոսել է Արարատ Միրզոյանի առողջական վիճակի մասին, և այս պահին այլ նորություն չկա:
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել էր նախարար Թորոսյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր նաև, որ այդ վիրահատական միջամտությունից հետո նա արդեն ամբողջությամբ կվերականգնվի:
«Երեկ եմ հանդիպել Արարատ Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ է զգում, սակայն պետք է ևս մի փոքր վիրահատական միջամտության ենթարկվի, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի»,- ասել էր Արսեն Թորոսյանը: