կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 14:36
Արցախ

Հեռվում կանգնած այն կնոջ որդին դեռ տարիներ առաջ էր գերեվարվել ու սպանվել. Գայանե Աբրահամյան

Հեռվում կանգնած այն կնոջ որդին դեռ տարիներ առաջ էր գերեվարվել ու սպանվել. Գայանե Աբրահամյան

Ասկերանի գյուղերից մեկն է, հեռվում կանգնած այն կնոջ որդին տարիներ առաջ էր գերեվարվել ու սպանվել, առանձնացած կանգնած էր, գրեթե չէր խոսում, անվերջ լացում էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը և լուսանկար հրապարակել:

«Երբ մոտեցա, փորձեցի մխիթարանքի խոսքեր գտնել, ասաց. ես իմ տղու համար չեմ լացում, էս ջահել մայրերի համար եմ մտածում, իրանք էդ ցավին չեն դիմանա...

Մենք բոլորս այլոց ցավով ապրող ենք, չնայած աշխարհը միշտ էլ անտարբեր է եղել, երբեք էլ մեզ չեն կարեկցել, մենակ են թողել, բայց որքան էլ ծանր լինի, մենք այլոց ցավը չենք կարող ուրախությամբ ընդունել, պատերազմի օրերին ամենամեծ մարտահրավերը ՄԱՐԴ մնալն է»,- ընդգծել է պատգամավորը: