|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Այս պահին Սյունիքի մարզում փրկարարներն աշխատանքներ են տանում երեկ ընկուզենուց ընկած և ձորը գլորված` Բարձրավան գյուղի 64-ամյա բնակչի դին դուրս բերելու համար: Yerkir.am-ին հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը պատմեց, որ գյուղացին ընկերոջ հետ էր գնացել` ընկույզ հավաքելու:
«Պահի տակ ոտքը սահել ա, ընկել ա ու ժայռից գլորվել: Շատ բարդ տեղանք ա, մենակ փրկարարները կարան իրանց պարաններով գան՝ հանեն»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ տղամարդը երկու դուստր ունի՝ երկուսն էլ ամուսնացած, իսկ որդին էլ տարիներ առաջ մեկ այլ դժբախտ դեպքի զոհ էր դարձել՝ գետում լողալիս խեղդվել էր:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 18.21-ին, ՏԿԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ 64-ամյա Ա. Հ.-ն Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է եւ տեղում մահացել: Հոկտեմբերի 6-ին` ժամը 05.40-ին, դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: