կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 11:25
Քաղաքական

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է սպանվել

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է սպանվել

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ կան, որ մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Իբրահիմ Ալամշահ օղլու Վելիևը (VƏLİYEV İBRAHİM ƏLƏMŞAH OĞLU)։
Ուղղությունը, զինծառայողի պաշտոնն ու կոչումը ճշտվում են։

Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունն ինչպես միշտ որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին»: