|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Չավուշօղլուն ասել է նաև, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ:
«Մենք նախագահի հանձնարարություն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր Պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը՝ փաստացի հաստատելով Արցախի դեմ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցությունը: