|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մի խումբ աշխարհահռչակ հայ երաժշիտներ հոկտեմբերի 26-ին հանդես կգան «Համերգ Արցախի համար» ծրագրով: Այս ասին «Ինստագրամի» իր էջում տեղեկացրել է ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ հրապարակելով համերգի ազդագիրը:
Համերգին մասնակցում են ամերիկահայ երգիչ, պրոդյուսեր Սեպուհ Սիմոնյանը, ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող Արտո Թունջբոյաջյանը, լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիքյանը և այլք:
Համերգն անցկացվում է «Creative Armenia»-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ: Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն Արցախի խնդրի վերաբերյալ և կոչ անել մասնակցել հանգանակությանը: