Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, մինչ ուշ երեկո, ԲՀԿ-ականներն ԱԱԾ-ի դիմաց սպասում էին Գագիկ Ծառուկյանին։ ԲՀԿ-ական պատգամավորներին հարցրինք՝ կհավաքվե՞ն այսօր (երեկ) թիմով, ի՞նչ են ծրագրել։ Մեզ ասացին, որ հանդիպում չեն նախատեսել. «Ծառուկյանը թող գնա հանգստանա, վաղը կհանդիպենք ու կհասկանանք մեր անելիքները»:
Իսկ իշխող ՔՊ-ի ջոկատը երեկ մեկնեց առաջնագիծ։ Կազմում են Ալեն Սիմոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սիփան Փաշինյանը և այլք: Ջոկատի հրամանատարը Հակոբ Սիմիդյանն է։ Երեկոյան իմացանք, որ նրանք Սյունիքում են, հավանաբար, վարժանքներ են անցնելու։ Իսկ խորհրդարանական ԼՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի պատրաստվում ջոկատ կազմել, ասում է՝ մենք ունենք պետություն և կանոնավոր բանակ, կամավորական ջոկատների ժամանակը չէ։
«Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում: Առաջին օրվանից սկսած՝ բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ և հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն հայոց բանակին»,- ասաց Մարուքյանը, որը դեմ է ֆիդայական մոտեցումներին, քանի որ պատգամավորներն օրենքով որոշված կարգավիճակ ունեն և բրոնյա, որը գործում է անկախ ամեն ինչից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում