|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ներկայումս հիմնականում աշխատում են չպայթած ռումբի հայտնաբերման և անվտանգ վայրում ոչնչացման ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը:
«Այդ բոլոր չպայթած ռումբերը հայտնաբերվում և տեղափոխվում են Ստեփանակերտից դուրս, անվտանգ տարածք և ոչնչացվում: Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներում հայտնաբերվել են չպայթած ռումբեր»,- ասաց Արզումանյանը:
ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետը նշեց, որ կրակի դադարից հետո ռումբերի հայտնաբերման աշխատանքներ կիրականացվեն նաև Ստեփանակերտից դուրս, քանի որ հրթիռակոծության են ենթարկվել ոչ միայն Ստեփանակերտը, այլև Արցախի բոլոր շրջանները:
Ավելի վաղ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ: