|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին տեղեկացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված վերջին զարգացումների մասին.
«Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հորդորից հետո, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ից հումանիտար նպատակներով հրադադարի հաստատման մասին: Այդուհանդերձ, հրադադարը մնում է փխրուն և անկայուն: Խախտելով իր ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել առաջնագծի տարբեր հատվածներում: Հուսով ենք, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա հրադադարի ռեժիմի պահպանմանը և առաջիկա օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը կդադարեցվի»: