|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երկրորդ ռուս լրագրողը, ով վիրավորվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի գնդակոծության ժամանակ, Արզանով Լեւոն Սմբատովիչն է, հայտնում է WarGonzo Telegram-լիքը:
«Ռուսաստանից երկրորդ վիրավոր թղթակիցը Արզանով Լեւոն Սմբատովիչն է: Լեւոնը «Ռուսաստանի սպաներ» Inform-պորտալի հատուկ թղթակից է, պահեստազորի փոխգնդապետ: Ռազմական հակամարտությունների մասնագիտացում՝ Չեչնիա, Աբխազիա, Պրիդնեստրովիա, Ուկրաինա:
2018-ին նա ծառայել է որպես ռազմական խորհրդական Սիրիայում: Նա աշխատում է նաեւ «Ուժային բլոկ» տեղեկատվական պորտալի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր Сегодня.ру պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկի վիրավորելու մասին: