կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 09:41
Քաղաքական

Դուք հավատարիմ մնացիք Դաշնակցության կարգախոսին. Հ. Մելիք-Շահնազարյանը՝ ՀՅԴ կամավորների մասին

Դուք հավատարիմ մնացիք Դաշնակցության կարգախոսին. Հ. Մելիք-Շահնազարյանը՝ ՀՅԴ կամավորների մասին

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Ընդամենը մի քանի օր առաջ եմ Ստեփանակերտում հանդիպել դաշնակցական կամավորների հետ։ Զրուցում էինք, ռազմական ու դիվանագիտական առաջնագծի նորությունները քննարկում։ Որքան պարզ ու միանշանակ էին տղերքը տեղի ունեցողի իրենց ընկալման մեջ։ Աջ ու ձախ չէին ընկնում, ամեն ինչ հստակ էր նրանց մոտ՝ թուրքը հարձակվել է, պետք է ջարդը տալ։ Որոշել էին ու արեցին։ Իսկ հիմա… Հիմա նրանցից շատերն արդեն երկնքից են հետևում իրենց ընկերների ու մեր ողջ ժողովրդի պայքարին։

Ընկերներ ջան, դուք հավատարիմ մնացիք Դաշնակցության կարգախոսին։ Մահ կամ ազատություն։ Ընտրեցիք Ազատությունը՝ վճարելով դրա համար ձեր կյանքով։ Ցավն անչափ մեծ է, խոսքեր չկան։ Բայց բարձունքը մերն է։ Եվ թող ձեր գործն ու ոգին պահապան լինեն մեր բոլոր տղաներին…
Աստծով»։