|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին կասետային զինամթերքի օգտագործմամբ նավթագազատարը հրետակոծելու մեջ... որն առկա է միայն Ադրբեջանի սպառազինության մեջ. Telegram-ի իր ալիքում գրել է RT-ի ավագ թղթակից Մուրադ Գազդիևը:
«Ադրբեջանի նախագահի օգնականի կողմից տեղադրված «հարձակման վայրում» կասետային զինամթերքի լուսանկարները նույնական են այն հրթիռների հետ, որոնցով Ադրբեջանը կրակում էր Ստեփանակերտի ուղղությամբ: Amnesty International-ը նրանց նույնականացրել է որպես իսրայելական M095 DPICM կասետային զինամթերք, որոնք արձակում է իսրայելական LAR-160 հրթիռային կայանը: Այս հրթիռային համակարգերն ու զինամթերքը միայն Ադրբեջանի զինանոցում են. Հայաստանն այդպիսին չունի»,- նշել է լրագրողը Ստեփանակերտից:
Երեկ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը դարձյալ բարբաջել էր, որ հայկական բանակը թիրախավորել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ինչն ակնհայտ հերյուրանք է: