|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Չեխ գրող, Եվրախորհրդարանի նախկին անդամ Յարոմիր Շտետինան բացահայտել է փախստականների վերաբերյալ ադրբեջանական ստերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը օգտագործել էր Հադրութից ժամանած հայ փախստականների լուսանկարները՝ նրանց ներկայացնելով որպես Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականներ:
1991 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելած Շտետինան այս լուսանկարի հեղինակն է: Նա նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցչությունը հայկական լուսանկարներն օգտագործում է պատմությունը վերաշարադրելու համար:
«Ես ապրել եմ ղարաբաղյան առաջին պատերազմը։ Ես նկարահանել եմ հայ և ադրբեջանցի բնակչության տառապանքները։ Ես չեմ ցանկանում, որ Ալիևի բռնապետական ռեժիմը օգտագործի իմ նյութերը իր նպատակների համար։ Ադրբեջանցի տարեցները դրան արժանի չեն։ Ադրբեջանի դեսպանատունն օգտագործում է հայերի նկարները՝ պատմությունը վերաշարադրելու համար», - նշել է նա թվիթերյան Kharabakh Records էջի մեկնաբանություններում։