Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախի ամբողջ երկայնքով, նաև Հայաստանի տարածքի որոշակի հատվածում ռազմական գործողություններ են ընթանում: Նախքան պատերազմական գործողությունների վերսկսումը, բազմիցս խոսվել է, որ Թուրքիան ոչ միայն ֆինանսավորում և Ադրբեջան է ուղարկում սիրիացի վարձկաններին, այլև իր խորհրդատու զինվորականներին է գործուղել Ադրբեջան:
Օգոստոսին տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որից հետո խոսակցություններ տարածվեցին, որ Թուրքիան զորավարժությունից հետո չի հանել իր զորքն ու զինտեխնիկան Ադրբեջանից:
Սեպտեմբերի 29-ին թուրքական Ֆ-16 կործանիչի կողմից հայկական Սու-25-ի խոցումից հետո հաստատվեցին այն տեղեկությունները, որ թուրք խորհրդատուներն ու բարձրաստիճան զինվորականներ գտնվում են այդ երկրում, որտեղից ղեկավարում են օդային և ցամաքային գործողությունները:
Այսօր արդեն հայտնի ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ Wargonzo-ն, իր թելեգրամյան էջում հայտնել էր, որ թուրքական հրամկազմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Ադրբեջանի ԳՇ պետ Նեջմեթթին Սադիգովը հեռացվել է ռազմական գործողությունների բեմից:
Դատելով, որ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը նույնպես ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր չի հայտնվել կամ ելույթ ունեցել, կարելի է եզրակացնել, որ Ապրիլյան և Հուլիսյան մարտերը տանուլ տված տխրահռչակ նախարարին նույնպես չեն թույլատրել մասնակից դառնալ և ղեկավարել ռազմական գործողություններն ընդդեմ հայկական երկու պետությունների: