Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն երեկ խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողոթյունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողոթյունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել:
Հետևաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության եւ ռազմական համազորության հետ:
Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թթ-ի եռակողմ հրադադարի արդյունքները եւ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը»: