կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-24 15:57
Քաղաքական

Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել

Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել

Սեպտեմբերի 10-ին Օսլոյում Նոբելյան կոմիտեն ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու հայտ, ինչից հետո ամերիկյան կողմն առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. հայտնում ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովի հայտարարությանը հղումով, որն ուղարկել էր ՌԴ առաջնորդին առաջադրելու մասին ուղերձը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր սա արդեն փաստացի իմ չորրորդ առաջադրումն է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Առաջինն ուղարկվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, և արդեն սեպտեմբերի 10-ին Օսլոյում խաղաղության Նոբելյան կոմիտեն հայտը ստացել է»:

Կոմկովն ամենայն ուշադրությամբ հետևել է պատվերով նամակի տեղաշարժին: Ըստ նրա՝ ռուսական հայտը ստանալուց անմիջապես հետո ամերիկյան կողմն առաջադրել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը։

«Օսլոյում ամերկյան ներկայացուցիչն արագ դիմում է գրել, քիչ էր մնում ձեռագրով, անմիջապես մտցրել խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու հայտը՝ անհասկանալի է, թե ինչի համար. Թրամփի կողմից Արաբական Էմիրությունների ու Իսրայելի միջեւ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման մասին»,- շեշտել է Կոմկովը։