Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչները կողմ են իրենց առաջնորդ և պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը կարգավորելու ջանքերի համար. գրում է Hürriyet թերթը։
Պարբերականի տվյալներով՝ այս հարցը բարձրացվել է ԱԶԿ գործկոմի նիստում։ «Մեր նախագահին պետք չէ Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց եթե ժամանակին այն շնորհվել է Օբամային, ապա այն ջանքերի համար, որ Էրդողանը գործադրում է Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար, մեր նախագահը պետք է արժանանա Նոբելյան մրցանակի», - Hürriyet-ը մեջբերում է թուրքական իշխող կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Սունայ Քարամաքին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն աջակցել է Էրդողանին Նոբելյան մրցանակ շնորհելու նախաձեռնությանը։ «Օբաման, որն, ըստ էության, ոչինչ չի արել, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի միայն Պաղեստինի խնդրի լուծմանն ուղղված ջանքերի համար,- ասել է նախարարը՝ պարզաբանելով, որ այս մրցանակը խորհրդանշական բնույթ ունի։- Սակայն մեր նախագահն արել է շատ ավելին, ուստի նա արժանի է Նոբելյան մրցանակի»։