կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 10:17
Հասարակություն

Կրակայրիչների արտադրամասում բռնկված հրդեհը մարված է․ այրվել է 20 հաստոց, հումք

Կրակայրիչների արտադրամասում բռնկված հրդեհը մարված է․ այրվել է 20 հաստոց, հումք

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:21-ին, մարվել՝ 01:30-ին։

Աբովյանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ է հոսպիտալացվել արտադրամասի աշխատակից Արսեն Հ․-ն (ծնված 2002 թ․), ով, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Շինության տարածքում այրվել է կրակայրիչի արտադրման մոտ 20 հաստոց, կրակայրիչի հումք, պատրաստի և կիսապատրաստի արտադրանք:

Դեպքի վայրում են գտնվել օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Է. Սնգրյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։