Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:15-ի դրությամբ Արայի լեռան գոտում ծխացող օջախներ չկան. իրականացվում է հերթապահություն: Աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով: Հերթապահում է 47 փրկարար ծառայող (5 միավոր տեխնիկա):
Ժամը 12:52-ի դրությամբ Արայի լեռան գոտում հրդեհը մարված է: Իրականացվող հերթապահությունը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը: