Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանդատը վայր դնելու գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ անդրադառնալուց այդ հարցին, գուցե դրան կանդրադառնամ հաջորդ օրերին. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի մասին հարցին։
Լրագրողին, մասնավորապես, հետաքրքրում էր՝ ինչպե՞ս է նախարարը վերաբերվում Ջուլֆալակյանի հայտարարությանը, թե՝ իր որդեգրած ուղին անհեռանկար է, և փաստին, որ անգամ Արայիկ Հարությունյանի թիմակիցներն են արձանագրում, որ նա թերացել է իր աշխատանքում։
Նախարարն ասաց, որ ընդհանրական դիրքորոշումներին չի պատասխանի։
«Մի փաստ կուզենամ արձանագրել, որ անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, և Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է ընդունեինք այդ կոնկրետ քննադատության մի մասը և շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներում այն փաստերը, որոնք դրա հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ նման քննարկում չեն ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել իր հետ քննարկումներում, խմբակցությունում ևս հարցերը չեն բարձրացվել․ «Եվ ես հիմա այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանա անդրադառնալ»։
Հարությունյանը վստահեցրեց, որ եթե լիներ նման քննարկում և կոնկրետացում, ինքն անպայման այդ հարցադրումներին կպատասխաներ։
Մանրամասն՝ տեսանյութում: